11:31  ,  13 հունվարի, 2022

AusOpen․ Էլինա Ավանեսյանը որակավորման եզրափակիչում է

Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի որակավորման փուլի եզրափակիչ։

19-ամյա հայ մարզուհին կիսաեզրափակիչում մրցել է ուկրաինացի Կատերինա Բայնդլի հետ եւ առավելության է հասել 6։2, 7։5 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 27 րոպե։

WTA-ի դասակարգման աղյուսակի 214-րդ տեղը զբաղեցնող Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության հիմնական փուլի ուղեգրի համար կմրցի դասակարգման 120-րդ ռակետ, ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում