19:17  ,  12 հունվարի, 2022

ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը հաղթահարեց որակավորման շեմը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը մենասահքի կարճ ծրագրում գրավեց 19-րդ տեղը:

Նա վաստակեց 67.75 միավոր եւ հաղթահարեց որակավորման շեմը՝ իրավունք ստանալով մասնակցելու նաեւ ազատ ծրագրին հունվարի 14-ին։ 

Առաջին երեք տեղերը գրավել են ռուսաստանցիներ Անդրեյ Մոզալյովը (99.76), Մարկ Կոնդրատյուկը (99.06), Եվգենի Սեմենենկոն (99.04)։

33 մասնակիցներից պայքարը շարունակում են 24-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում