18:53  ,  12 հունվարի, 2022

«Ռոմայի» կիսապաշտպանը կտեղափոխվի Իսպանիա

Իտալական «Ռոմայի» 23-ամյա կիսապաշտպան Գոնսալո Վիլյարը կհեռանա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից, հաղորդում է twitter.com/dimarzio-ն։

Իսպանացի ֆուտբոլիստը կվերադառնա Իսպանիայի առաջնություն եւ վարձակալությամբ հանդես կգա «Խետաֆեում»։ Գոնսալո Վիլյարը 2020 թվականին իսպանական «Էլչեից» էր 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռոմա»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր։

Սպասվում է, որ առաջիկայում «Ռոմայից» «Խետաֆե» կտեղափոխվի նաեւ 24-ամյա իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով