18:25  ,  11 հունվարի, 2022

Վարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել: Ակումբի ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշում է ընդունվել փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Վարդան Բիչաախչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում:

Ակումբից հեռանում են նաև նրա օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Վարդան Բիչախչյանին կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով