19:29  ,  10 հունվարի, 2022

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար. Էմին Օհանյանը՝ կայծակնային խաղի մրցման հաղթող

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը։ Հիմնական մրցաշարից առաջ  անցկացվել է կայծակնային խաղի մրցաշարը, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության կայքը:

Հաղթող է դարձել արագ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն Էմին Օհանյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ տանելով 8 հաղթանակ և կրելով մեկ պարտություն: Պատանի շախմատիստը կարողացել է հաղթել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին և Աննա Սարգսյանին, նաև միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին: Հայաստանի հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Մամիկոն Ղարիբյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին մասնակցում են շուրջ 430 պատանիներ և աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից:

Հուշամրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դրամ է: Մրցաշարը կավարտվի հունվարի 16-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում