19:04  ,  10 հունվարի, 2022

Վահան Բիչախչյանը տեղափոխվեց լեհական «Պոգոն» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Սլովակիայի «Ժիլինայից» տեղափոխվել է լեհական «Պոգոն», հաղորդում է Շչեցին քաղաքը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

Վահան Բիչախչյանը կնքել է 3,5 տարվա պայմանագիր։

Լեհաստանի ընթացիկ առաջնության 19 տուրից հետո «Պոգոնը» 37 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր է հետ առաջատար «Լեխ Պոզնանից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում