11:41  ,  10 հունվարի, 2022

Կարեն Խաչանով․ Մրցաշրջանի լավ մեկնարկ էր

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը Ադելաիդայի մրցաշարի եզրափակիչում ֆրանսիացի Գաել Մոնֆիսին պարտվելուց հետո թվիթերյան գրառում է արել՝ դրական գնահատելով մրցաշրջանի մեկնարկը։

«Առաջին շաբաթը Ադելաիդայում եւ առաջին եզրափակիչը։ Չնայած պարտությանը՝ սա մրցաշրջանի լավ մեկնարկ է։ Ես գոհ եմ իմ մրցելույթից եւ ամբողջ շաբաթ ցուցադրած խաղից։

Սա միայն սկիզբն է։ Կենտրոնանում եմ հետագա մրցելույթների վրա»,- գրել է հայ թենիսիստը։

Ադելաիդայի մրցաշարում Խաչանովը պարտության էր մատնել ամերիկացի Սթիվ Ջոնսոնին, Բելառուսի ներկայացուցիչ Եգոր Գերասիմովին եւ խորվաթ Մարին Չիլիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում