01:53  ,  10 հունվարի, 2022

«Աթլետիկոն» չհաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Վիլյառեալին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Դաշտի տերերից աչքի ընկան իսպանացի պաշտպաններ Պաու Տորեսն ու Ալբերտո Մորենոն։ 11 մետրանոցն էլ չկարողացավ արդյունավետ իրացնել իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից գոլի հեղինակ դարձան արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան ու կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան (Կենտրոնական Աֆրիկա), որն ավելացված ժամանակում հեռացվեց երկրորդ դեղին քարտի համար։

«Աթլետիկոն» չորրորդն է՝ 33 միավոր։ «Վիլյառեալը» 8-րդ տեղում է՝ 29 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Վիլյառեալ» - «Աթլետիկո»՝ 2։2 (տեսանյութ)

Պաու Տորես, 29, Ալբերտո Մորենո, 58 - Անխել Կոռեա, 10, Ժոֆրեյ Կոնդոգբիա, 67

Չիրացրած 11մ՝ Ժերար Մորենո («Վիլյառեալ»), 23

Հեռացում՝ Կոնդոգբիա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում