01:40  ,  10 հունվարի, 2022

«Ինտերն» ուժեղ էր «Լացիոյից» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց Հռոմի «Լացիոյին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։ 5 րոպե անց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն խփեց պատասխան գոլը։ 67-րդ րոպեին Բաստոնիի փոխանցումից հետո չեմպիոնների հաղթական գոլը խփեց սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը։

«Ինտերը» (20 խաղ) 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Միլանին» (21 խաղ)։ «Լացիոն» (21 խաղ) 8-րդն է՝ 32 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ինտեր» - «Լացիո»՝ 2։1 (տեսանյութ)

Ալեսանդրո Բաստոնի, 30, Միլան Շկրինյար, 67 - Չիրո Իմոբիլե, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում