01:37  ,  10 հունվարի, 2022

ՊՍԺ-ն ոչ ոքի խաղաց «Լիոնի» հետ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լիոնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

«Լիոնի» գոլն արդեն 7-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետան։ Փարիզյան թիմին պարտությունից փրկեց գերմանացի պաշտպան Տիլո Կերերի գոլը 76-րդ րոպեին։

Կորոնավիրուսից ապաքինված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բացակայում էր ՊՍԺ-ի հայտացուցակից։

ՊՍԺ-ն 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Լիոնը» 11-րդն է՝ 25 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լիոն» - ՊՍԺ՝ 1։1 (տեսանյութ)

Լուկաս Պակետա, 7 - Տիլո Կերեր, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով