22:48  ,  9 հունվարի, 2022

Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Յուվենտուսի» դարպասը (ֆոտո)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ռոման» ընդունել է Թուրինի «Յուվենտուսին»։

Ընթանում է երկրորդ խաղակեսը, հռոմեական թիմը հաղթում է 3։1 հաշվով։

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի երկրորդ գոլը 48-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

53-րդ րոպեին հաշիվը 3։1 դարձրեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որը նաեւ գոլային փոխանցում էր կատարել Մխիթարյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում