21:23  ,  9 հունվարի, 2022

«Նապոլիի» եւ «Ատալանտայի» հաղթանակները (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Սամպդորիայի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց իտալացի հարձակվող Անդրեա Պետանյան։

«Ատալանտան» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ վստահ հաղթանակ տարավ 6։2 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը։ Աչքի ընկան նաեւ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը, ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին, դանիացի պաշտպան Յոակիմ Մեհլեն եւ իտալացի կիսապաշտպան Մատեո Պեսինան։

«Նապոլին» (21 խաղ) 43 միավորով երրորդն է, «Ատալանտան» (20 խաղ) հետ է 2 միավոր եւ չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Նապոլի» - «Սամպդորիա»՝ 1։0 (տեսանյութ)

Անդրեա Պետանյա, 43

«Ուդինեզե» - «Ատալանտա»՝ 2։6 (տեսանյութ)

Բերատ Ջիմսիտի, 59, ինքնագոլ, Բետու, 88 - Մարիո Պաշալիչ, 17, Լուիս Մուրիել, 22, 76, Ռուսլան Մալինովսկի, 43, Յոակիմ Մեհլե, 89, Մատեո Պեսինա, 90+2

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

«Ջենոա» - «Սպեցիա»՝ 21։30

«Ինտեր» - «Լացիո»՝ 23։45

«Վերոնա» - «Սալերնիտանա»՝ 23։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում