19:00  ,  9 հունվարի, 2022

«Ռայո Վալյեկանոն» ու «Բետիսը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բետիսը» հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

33-րդ րոպեին «Բետիսը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց իսպանացի պաշտպան Ալեքս Մորենոն։ Չնայացծ դրան, հյուրերն առաջինը հասան հաջողության։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում իսպանացի կիսապաշտպան Սերխիո Կանալեսը գրավեց ֆրանսիացի Լուկա Զիդանի պաշտպանած դարպասը։

«Ռայո Վալյեկանոն» հավասարությունը վերականգնեց 70-րդ րոպեին ալբանացի պաշտպան Իվան Բալիուի խփած գոլի շնորհիվ։

«Բետիսը» 34 միավորով երրորդն է, «Ռայո Վալյեկանոն» 7-րդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Բետիս»՝ 1։1 (տեսանյութ)

Իվան Բալիու, 70 - Սերխիո Կանալես, 45+2

Հեռացում՝ Ալեքս Մորենո («Բետիս»), 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում