17:17  ,  9 հունվարի, 2022

Իբրահիմովիչի եւ Էրնանդեսի գոլերը հաղթանակ բերեցին «Միլանին» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Վենեցիային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։ 2 գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

21 խաղից հետո «Միլանը» 48 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերից», որը 2 խաղ քիչ է անցկացրել։ «Վենեցիան» (20 խաղ) 16-րդն է՝ 17 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Վենեցիա» - «Միլան»՝ 0։3 (տեսանյութ)

Զլատան Իբրահիմովիչ, 2, Տեո Էրնանդես, 48, 59, 11մ

Հեռացում՝ Միխայել Սվոբոդա («Վենեցիա»), 58

«Էմպոլի» - «Սասուոլո»՝ 17։30 (Երեւանի ժամանակ)

«Նապոլի» - «Սամպդորիա»՝ 19։30

«Ուդինեզե» - «Ատալանտա»՝ 19։30

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 21։30

«Ջենոա» - «Սպեցիա»՝ 21։30

«Ինտեր» - «Լացիո»՝ 23։45

«Վերոնա» - «Սալերնիտանա»՝ 23։45

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով