14:09  ,  9 հունվարի, 2022

Կարեն Խաչանովը պարտվեց եզրափակիչում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացված ATP շարքի մրցաշարի եզրափակիչում։ Հայ թենիսիստը մրցեց ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ, որն առավելության հասավ 6։4, 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 19 րոպե։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 521 հազար դոլար էր։

Ադելաիայի WTA շարքի մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, ավստրալուհի Էշլի Բարթին 6։3, 6։2 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում