01:51  ,  9 հունվարի, 2022

«Ռեալը» պարտության մատնեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Ռեալն» ընդունեց «Վալենսիային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Մադրիդյան ակումբից դուբլի հեղինակ դարձան հարձակվողներ՝ ֆրանսիացի Քարիմ Բենզեման եւ բրազիլացի Վինիսիուս Ժունիորը։

21 խաղից հետո «Ռեալը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Վալենսիան» 20 խաղից հետո 28 միավոր եւ 9-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռեալ» - «Վալենսիա»՝ 4։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 43, 11մ, 88, Վինիսիուս Ժունիոր,  52, 61 - Գոնսալու Գեդեշ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում