23:28  ,  8 հունվարի, 2022

Դորտմունդի «Բորուսիայի» տպավորիչ կամային հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» եւ վերջին րոպեներին բաց թողած երկու գոլի պատճառով պարտություն կրեց 2։3 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Ռաֆայել Բորեն։ «Բորուսիայից» հաշվի տարբերությունը կրճատեց բելգիացի կիսապաշտպան Տորգան Ազարը։ Հյուրերը հաղթանակի հասան անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի եւ գերմանացի կիսապաշտպան Մահմուդ Դաուդի գոլերի շնորհիվ 87-րդ եւ 89-րդ րոպեներին։

«Բորուսիան» 37 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 6 միավոր։ «Այնտրախտը» 7-րդ տեղում է՝ 27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2։3 (տեսանյութ)

Ռաֆայել Բորե, 15, 24 - Տորգան Ազար, 71, Ջուդ Բելինգեմ, 87, Մահմուդ Դաուդ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով