23:25  ,  8 հունվարի, 2022

«Բարսելոնան» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Գրանադային»։ Չավիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

57-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի փոխանցումից հետո «Գրանադայի» դարպասը գրավեց հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը։

Վերադարձից հետո Դանի Ալվեսն առաջին հանդիպումն անցկացրեց Պրիմերայում։

80-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին։ «Գրանադան» հավասարությունը վերականգնեց 89-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Անտոնիո Պուերտասի գոլի շնորհիվ։

«Բարսելոնան» 32 միավորով 6-րդն է։ «Գրանադան» 12-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Գրանադա» - «Բարսելոնա»՝ 1։1 (տեսանյութ)

Անտոնիո Պուերտաս, 89 - Լյուկ դե Յոնգ, 57

Հեռացում՝ Գավի («Բարսելոնա»), 80, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում