20:31  ,  8 հունվարի, 2022

«Հոֆենհայմը» հաղթեց, Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Հոֆենհայմն» ընդունեց «Աուգսբուրգին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 90-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 31 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր առաջ անցավ չորրորդ տեղում ընթացող «Ֆրայբուրգից», որը 2։2 հաշվով խաղաց «Արմինիայի» հետ։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Աուգսբուրգ»՝ 3։1 (տեսանյութ)

Իլա Բեբու, 38, 44, Դավիդ Ռաում, 90+3 - Միխայել Գրեգորիչ, 5

«Ֆրայբուրգ» - «Արմինիա»՝ 2։2

Յանիկ Հաբերեր, 6, Ու Յոն Չոն, 46 - Մասայա Օկուգավա, 60, Բրիան Լասմ, 87

«Բայեր» - «Ունիոն Բեռլին»՝ 2։2

Պատրիկ Շիկ, 38, Ժոնատան Տա, 84 - Գրիշա Պրյոմել, 45, 50

 «Գրոյտեր Ֆյուրտ» - «Շտուտգարտ»՝ 0։0

 «ՌԲ Լայպցիգ» - «Մայնց»՝ 4։1

Անդրե Սիլվա, 21, 61, Դոմինիկ Սոբոսլաի, 47 Կրիստոֆեր Նկունկու, 58 - Լի Ջե Սոն, 57

Հեռացում՝ Ալեքսանդր Հակ («Մայնց»), 19

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով