18:22  ,  8 հունվարի, 2022

Melbourne Summer Set. Ռաֆայել Նադալը եզրափակիչում է

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում անցկացվող ATP շարքի Melbourne Summer Set մրցաշարի եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 56 րոպե։

Եզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի ամերիկացի Մաքսիմ Կրեսին, որը 7:5, 7:6 (11:9) հաշվով առավելության է հասել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ։

Ռաֆայել Նադալը կարիերայում 126-րդ անգամ հանդես կգա եզրափակիչում։

Մրցանակային հիմնադրամը 521 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով