13:11  ,  8 հունվարի, 2022

ATP Cup․ Ռուսաստանի հավաքականը պարտվեց եւ չպաշտպանեց տիտղոսը

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող թենիսի տղամարդկանց ATP Cup թիմային մրցաշարի կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց կանադացիներին։

Մեկնարկային մրցախաղում ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինը  4:6, 7:5, 4:6 հաշվով պարտվեց Դենիս Շապովալովին։ Երկրորդ մրցախաղում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը 6։4, 6։0 հաշվով պարտության մատնեց Ֆելիքս Օժե-Ալյասիմին։

Զուգախաղում Մեդվեդեւն ու Սաֆիուլինը պարտվեցին Շապովալովին ու Օժե-Ալյասիմին 6:4, 5:7, [7:10] հաշվով։

Եզրափակիչում Կանադայի մրցակիցը կլինի Իսպանիան, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Լեհաստանի թիմին։

Ռուսաստանի հավաքականը չկարողացավ պաշտպանել անցած տարի նվաճած տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով