01:49  ,  8 հունվարի, 2022

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 4։1 (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Սուինդոն Թաունին», որը հանդես է գալիս երկրորդ լիգայում։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Անգլիայի չեմպիոնների կազմում աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Բերնանդու Սիլվան, բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը եւ անգլիացի հարձակվող Քոուլ Փալմերը։

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ

«Սուինդոն Թաուն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։4 (տեսանյութ)

Հարի Մաքիրդի, 78 - Բերնարդու Սիլվա, 14, Գաբրիել Ժեզուս, 28, Իլկայ Գյունդոգան, 59, Քոուլ Փալմեր, 82

Չիրացրած 11մ՝ Գաբրիել Ժեզուս, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով