23:04  ,  7 հունվարի, 2022

Ժոաո Գիլերմե Կարվալյո․ Սկսեցի ավելի լավ ճանաչել Հայաստանի հավաքականը, երբ տեղափոխվեցի Եվրոպա

2021թ. սեպտեմբերին բրազիլացի Ժոաո Գիլերմե Կարվալյոն նորամուտը նշեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում՝ մասնակցելով Մոլդովայի դեմ ընկերական 2 հանդիպումների:

ՀՖՖ կայքի հետ զրույցում Ժոաոն պատմել է իր մասին, խոսել ֆուտզալի Հայաստանի հավաքականում իր նպատակների և աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկության մասին:

«Ծնվել եմ Բրազիլիայի Լոնդրինա քաղաքում՝ 1997 թվականի մայիսի 2-ին։ Առաջին ակումբս «Կոլեժիո Լոնդինենսեն» էր, հետո խաղացել եմ բրազիլական «Կորինտիանսում»  և «Ժարագուայում», իսկ այժմ խաղում եմ Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկի՝ «Գազպրոմ-Յուգրայի» կազմում։ Խաղում եմ աջ վինգերի դիրքում։

Հայաստանի հետ կապված՝ իմացել եմ միայն «Լեո» ակումբի մասին, որը մասնակցում էր ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը և որտեղ խաղում էին իմ բրազիլացի ընկերները։

Սկսեցի ավելի լավ ճանաչել Հայաստանի հավաքականը, երբ տեղափոխվեցի Եվրոպա։ Ունենք օրեցօր աճող թիմ, որը ցանկանում է անել ամեն ինչ՝ հասնելու մեծ հաջողությունների։
Մենք ցանկանում ենք հաղթահարել որակավորման փուլը։ Ես երազում եմ աշխարհի առաջնության մասնակցելու մասին: Այս պահից սկսած՝ անելու ենք առավելագույնը՝ մեր երազանքին հասնելու համար համար»,- պատմել է Ժոաո Գիլերմե Կարվալյոն։ 

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի 2024թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի նախնական փուլին։

Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։

Նախնական փուլի հանդիպումները տեղի կունենան 2022թ. ապրիլի 4-ից 13-ը Բուլղարիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում