12:24  ,  7 հունվարի, 2022

ԿԺԴՀ-ն չի մասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերին «թշնամական ուժերի եւ պանդեմիայի պատճառով»

Հյուսիսային Կորեայի ղեակավարություն ու Ազգային օլիմպիական կոմիտեն 2022թ․ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին եւ Չինաստանի ղեկավարությանը հայտնել են, որ չեն կարողանա մասնակցել Խաղերին, հաղորդում է այդ երկրի պետական լրատվական գործակալությունը։

«ԱՄՆ-ն Պեկինի Օլիմպիական խաղերի հաջող բացման դեմ գործողություններում ավելի է ակտիվանում։

Մենք չենք կարող մասնակցել Խաղերին թշնամական ուժերի եւ պանդեմիայի պատճառով։ Ամբողջովին աջակցում ենք մեր չինացի ընկերներին Խաղերի կազմակերպման աշխատանքներում»,- նշվում է Հյուսիսային Կորեայի կառավարության հայտարարությունում (kcna.kp)։

Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը չէր մասնակցել նաեւ 2021-ին անցկացված Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն այդ երկրին զրկել է մինչեւ 2022թ․ դեկտեմբերի 31-ը օլիմպիական շարժման հետ կապված գործունեությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English