01:37  ,  7 հունվարի, 2022

«Յուվենտուսն» ու «Նապոլին» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Նապոլիին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Հյուրերի բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսի գոլին «Յուվենտուսը» պատասխանեց իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի գոլով։

«Նապոլին» 40 միավորով երրորդն է, «Յուվենտուսն» ունի 35 միավոր եւ 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 1։1 (տեսանյութ)

Ֆեդերիկո Կիեզա, 54 - Դրիս Մերտենս, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում