20:19  ,  6 հունվարի, 2022

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Միլանի» դեմ խաղում

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» հունվարի 6-ին կհյուրընկալվի «Միլանին»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է հյուրերի կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Կարսդորպ, Վերետու, Պելեգրինի, Մխիթարյան, Վինյա, Ձանյոլո, Աբրահամ։

«Միլան» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

19 տուրից հետո «Միլանը» 42 միավորով երկրորդն է եւ 4 միավոր հետ է առաջատար «Ինտերից»։ «Ռոման» 6-րդ տեղում է՝ 32 միավոր։

Առաջին շրջանում «Ռոման» տանը պարտվել է «Միլանին» 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում