16:08  ,  6 հունվարի, 2022

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի կոչման հավակնորդները

Անգլիական Պրեմիեր լիգան հրապարակել է դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի կոչման հավակնորդներին։

Լավագույն խաղացողի մրցանակին հավակնում են Ժոաու Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»), Ջեյմս Մեդիսոնը («Լեսթեր Սիթի»), Գաբրիել Մարտինելին («Արսենալ»), Մեյսոն Մաունթը («Չելսի»), Մարտին Էդեգորը («Արսենալ»), Սոն Հին Մինը («Տոտենհեմ») եւ Ռահիմ Ստերլինգը («Մանչեսթեր Սիթի»)։

Լավագույն մարզիչի կոչման հավակնորդներն են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), իտալացի Անտոնիո Կոնտեն («Տոտենհեմ») եւ իսպանացի Միկել Արտետան («Արսենալ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում