12:14  ,  4 հունվարի, 2022

Լա Լիգայում առաջին անգամ հեթ-տրիկի հեղինակ է դարձել 2000-ին ծնված ֆուտբոլիստ (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» արտագնա խաղում 3։1 հաշվով հաղթել է «Օսասունային»։ Հյուրերի 3  գոլն էլ խփել է 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Օյան Սասնետը։ Առաջին անգամ Լա Լիգայում հեթ-տրիկի հեղինակ է դարձել 2000-ին կամ ավելի ուշ ծնված ֆուտբոլիստ, հաղորդում է Opta-ն։

Սանսետը բասկյան ակումբի սան է, Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Իսպանիայի առաջնության 20 խաղից հետո «Աթլետիկը» 27 միավորով 10-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում