02:06  ,  4 հունվարի, 2022

«Կադիսը» Հարոյանի հետ պարտվեց «Սեւիլիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Կադիսն» ընդունեց «Սեւիլիային» եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։

58-րդ րոպեին միակ գոլը խփեց հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Սեւիլիան» (19 խաղ) 41 միավորով երկրորդ է եւ 5 միավոր հետ է առաջատար «Ռեալից» (20 խաղ)։ «Կադիսը» (19 խաղ) նախավերջինն է՝ 14 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Կադիս» - «Սեւիլիա»՝ 0։1 (տեսանյութ)

Լուկաս Օկամպոս, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում