Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Կադիսն» ընդունեց «Սեւիլիային» եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։
58-րդ րոպեին միակ գոլը խփեց հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Սեւիլիան» (19 խաղ) 41 միավորով երկրորդ է եւ 5 միավոր հետ է առաջատար «Ռեալից» (20 խաղ)։ «Կադիսը» (19 խաղ) նախավերջինն է՝ 14 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Կադիս» - «Սեւիլիա»՝ 0։1 (տեսանյութ)
Լուկաս Օկամպոս, 58
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում