10:08  ,  4 հունվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ անգամ 1980-ին էր տանը պարտվել «Վուլվերհեմփթոնին»

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում 0։1 հաշվով պարտվել է «Վուլվերհեմփթոնին»։

Անգլիայի առաջնությունների տնային հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ անգամ 1980 թվականի փետրվարին էր պարտվել «Վուլվերհեմփթոնին», հաղորդում է Opta-ն։ Նախորդ 10 հանդիպումներում մանչեսթերյան թիմը «Օլդ Տրաֆորդում» «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տարել էր 7 հաղթանակ, 3 խաղ ավարտել ոչ ոքի։

«Մանչեսթեր Յունայթեդը» (19 խաղ) 31 միավորով 7-րդն է, «Վուլվերհեմփթոնը» (19 խաղ) 8-րդն է՝ 28 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English