23:47  ,  3 հունվարի, 2022

Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում է

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Կադիսը» կընդունի «Սեւիլիային»։

Դաշտի տերերի իսպանացի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին։

«Կադիս»․ Լեդեսմա, Էսպինո, Չուստ, Հարոյան, Ակապո, Յոնսոն, Կալդերոն, Ալարկոն, Օսմաիչ, Չապելա, Նեգրեդո։

«Սեւիլիա»․ Բոնո, Աուգուստինսոն, Ակունյա, Կառլոս, Գուդել, Ռակիտիչ, Ֆերնանդո, Ժորդան, Գոմես, Օկամպոս, Ռոմերո։

«Կադիս» - «Սեւիլիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում