23:26  ,  3 հունվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։ «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում պարտություն չէր կրել 8 անընդմեջ խաղում (5 հաղթանակ, 3 ոչ ոքի)։ Գերմանացի մասնագետի ղեկավարությամբ կրեց առաջին պարտությունը 3 հաղթանակից եւ 2 ոչ ոքիից հետո։

«Վուլվերհեմփթոնի» միակ գոլը 82-րդ րոպեին խփեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոն։

2008 թվականից հետո առաջին անգամ մանչեսթերյան թիմի ավագը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր, քանի որ թիմի ավագ, անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը վնասվածքի պատճառով բացակայում էր։

«Մանչեսթեր Յունայթեդը» (19 խաղ) 31 միավորով 7-րդն է, «Վուլվերհեմփթոնը» (19 խաղ) 8-րդն է՝ 28 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։1 (տեսանյութ)

Ժոաու Մոուտինյու, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում