09:04  ,  4 հունվարի, 2022

NEWS.am Sport Review 2021. Արթուր Դավթյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջան-2021-ում լավագույն արդյունքները ցույց տված, բարձր նվաճումներ ունեցած հայ մարզիկների ամփոփիչ հարցազրույցների շարք՝ NEWS. am Sport Review 2021։

Նախագծի հերթական հերոսը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն է։

Օգոստոսի 2-ին Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը 41 տարի անց նվաճեց օլիմպիական մեդալ սպորտային մարմնամարզությունում։ Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձավ հենացատկի վարժությունում: 

Ավելի վաղ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության նժույգի թափեր վարժությունում Եվրոպական խաղերի չեմպիոնը դարձավ ոսկե մեդալակիր:  Մարմնամարզիկը դուրս եկավ պարգեւատրման անմոռուկով եւ իր հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Արթուր Դավթյանն ընդգրկվել է 2021 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով