20:33  ,  3 հունվարի, 2022

Պրեմիեր լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 3-ին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կընդունի «Վուլվերհեմփթոնին»։ Գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրապարակել է մանչեսթերյան թիմի մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային, որը ճանաչվել է թիմի լավագույն խաղացողը դեկտեմբերի հանդիպումների արդյունքում։

«Մանչեսթեր Յունայթեդ»․ 

Դավիդ դե Խեա, Ռաֆայել Վարան, Ֆիլ Ջոնս, Լյուկ Շոու, Աարոն Վան-Բիսակա, Նեմանյա Մատիչ,  Սքոթ Մաքթոմինայ, Ջեյդոն Սանչո, Մեյսոն Գրինվուդ, Կրիշտիանու Ռոնալդու, Էդինսոն Կավանի։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

«Մանչեսթեր Յունայթեդը» (18 խաղ) 31 միավորով 7-րդն է, «Վուլվերհեմփթոնը» (18 խաղ) 9-րդն է՝ 25 միավոր։

Առաջին շրջանի խաղում մանչեսթերյան թիմը հյուրընկալվելիս «Վուլվերհեմփթոնին» հաղթել է 1։0 հաշվով անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդի գոլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում