01:56  ,  3 հունվարի, 2022

«Բարսելոնան» ուժեղ էր «Մալյորկայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Մալյորկային»։ Չավիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 44-րդ րոպեին խփեց հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը, որն օգտագործեց իսպանացի պաշտպան Օսկար Մինգեսայի փոխանցումը։

«Բարսելոնան» 31 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող չեմպիոն «Աթլետիկոյից»։ «Մալյորկան» 15-րդն է՝ 20 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Մալյորկա» - «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)

Լյուկ դե Յոնգ, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով