22:23  ,  2 հունվարի, 2022

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 2։2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Լիվերպուլին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

9-րդ րոպեին հյուրերի սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն բացեց խաղի հաշիվը, 26-րդ րոպեին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը կրկնապատկեց «Լիվերպուլի» առավելությունը։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց առաջին խաղակեսի վերջին րոպեներին խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի եւ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի գոլերի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսում հաշիվը չփոխվեց։

«Չելսին» (21 խաղ) 43 միավորով երկրորդն է եւ 10 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից»  (21 խաղ)։ «Լիվերպուլը» (20 խաղ) երրորդն է՝ 42 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 2։2 (տեսանյութ)

Մատեո Կովաչիչ, 42, Կրիստիան Պուլիշիչ, 45+1 - Սադիո Մանե, 9, Մոհամեդ Սալահ, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով