18:55  ,  2 հունվարի, 2022

Մադրիդի «Ռեալի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» տարին սկսեց պարտությունով։ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում առաջատարը հյուրընկալվեց «Խետաֆեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Արդեն 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Խետաֆեի» թուրք հարձակվող Էնես Ունալը, որը օգտվեց հյուրերի բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի սխալից։

Հսկայական տարածքային եւ խաղային առավելությունը գոլի վերածել «Ռեալն» այդպես էլ չկարողացավ։

Ընթացիկ առաջնությունում երկրորդ պարտությունից հետո «Ռեալը» (20 խաղ) 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից» (18 խաղ)։ «Խետաֆեն» (19 խաղ) 16-րդն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Խետաֆե» - «Ռեալ»՝ 1։0 (տեսանյութ)

Էնես Ունալ, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում