16:04  ,  2 հունվարի, 2022

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում առաջատար Մադրիդի «Ռեալը» հունվարի 2-ին կհյուրընկալվի «Խետաֆեին»։ Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է մեկնարկային կազմը։

«Ռեալ»․ Տիբո Կուրտուա, Ֆերլան Մենդի, Դավիդ Ալաբա, Էդեր Միլիտաո, Լուկաս Վասկես, Տոնի Կրոս, Կազեմիրո, Լուկա Մոդրիչ, Մարկո Ասենսիո, Ռոդրիգո, Քարիմ Բենզեմա։

«Խետաֆե» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

«Ռեալը» 19 խաղից հետո 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից» (18 խաղ)։ «Խետաֆեն» (18 խաղ) 16-րդն է՝ 15 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում