23:28  ,  1 հունվարի, 2022

«Վեստ Հեմը» հաղթեց լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Վեստ Հեմը» լոնդոնյան դերբիում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Մանուել Լանսինին։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն։ Հյուրերը երեք գոլն էլ խփեցին առաջին խաղակեսում։ Վերջին րոպեներին դաշտի տերերը երկու գոլ խփեցին, սակայն ավելին անել չհասցրեցին։

«Վեստ Հեմը» (20 խաղ) 34 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Արսենալից» (20 խաղ)։ «Քրիսթալ Փելասը» (20 խաղ) 11-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Վեստ Հեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Օդսոն Էդուարդ, 83, Մայքլ Օլիսե, 90+1 - Մայքլ Անտոնիո, 22, Մանուել Լանսինի, 25, 45+5, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում