20:57  ,  1 հունվարի, 2022

«Տոտենհեմը» հաղթեց ավելացված 6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած մայրաքաղաքային թիմը հաղթանակ տարավ ավելացված 6-րդ րոպեին կոլումբացի պաշտպան Դավինսոն Սանչեսի խփած գոլի շնորհիվ։

«Տոտենհեմը» (18 խաղ) 35 միավորով 5-րդն է, «Ուոթֆորդը» (18 խաղ) 17-րդ տեղում է՝ 13 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 0։1 (տեսանյութ)

Դավինսոն Սանչես, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում