18:27  ,  1 հունվարի, 2022

«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակն «Արսենալի» նկատմամբ (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվեց «Արսենալին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության։ 31-րդ րոպեին «Արսենալին» առաջ մղեց անգլիացի հարձակվող Բուկայո Սական։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 57-րդ րոպեին ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ։

Դրանից երկու րոպե անց էլ «Արսենալը» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց բրազիլացի պաշտպան Գաբրիելը։

«Մանչեսթեր Սիթին» կարողացավ թվային առավելությունը վերածել գոլի։ Ավելացված երրորդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը՝ 2։1։

21 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Չելսիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Արսենալը» 20 խաղում վաստակել է 35 միավոր եւ չորրորդն է։ Երրորդ տեղում գտնվող «Լիվերպուլն» (19 խաղ) ունի 41 միավոր։ «Չելսին» ու «Լիվերպուլը» կհանդիպեն հունվարի 2-ին Լոնդոնում։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։2 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 31 - Ռիյադ Մահրեզ, 57, 11մ, Ռոդրիգո Էրնանդես, 90+3

Հեռացում՝ Գաբրիել («Արսենալ»), 59, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս