16:13  ,  1 հունվարի, 2022

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»․ Մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հունվարի 1-ին կընդունի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

«Արսենալ»․ Ռամսդեյլ, Տիրնի, Գաբրիել, Ուայթ, Տոմիյասու, Ջակա, Պարթի, Էդեգոր, Մարտինելի, Սակա, Լյակազետ։

«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն, Ակե, Լապորտ, Դիաշ, Կանսելու, Սիլվա, Էրնանդես, Դե Բրույնե, Ստերլինգ, Ժեզուս, Մահրեզ։

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։30-ին։

20 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արսենալը» (19 խաղ) չորրորդն է՝ 35 միավոր։

Առաջին շրջանում «Մանչեսթեր Սիթին» տանը «Արսենալին» հաղթել է 5։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում