01:40  ,  1 հունվարի, 2022

NBA-ի 10-ակի չեմպիոն Սեմ Ջոնսը մահացել է 88 տարեկանում (ֆոտո)

88 տարեկանում մահացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 10-ակի չեմպիոն, «Բոստոն Սելթիքսի» լեգենդար խաղացող Սեմ Ջոնսը, հաղորդում է nba.com-ը։ Սեմ Ջոնսը «Բոստոն Սելթիքսի» կազմում հանդես է եկել 1957-1969 թվականներին։ Նա ընդգրկվել է բասկետբոլային Փառքի սրահում։ Սեմ Ջոնսի խաղային 24 համար հանվել է շրջանառությունից «Բոստոնում»։ Նա  5 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպմանը։

Սեմ Ջոնսն ընդգրկվել է NBA-ի բոլոր ժամանակների 75 լավագույն խաղացողների ցուցակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում