21:08  ,  31 դեկտեմբերի, 2021

«Էսպանյոլի» կամային հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Վալենսիան» ընդունեց «Էսպանյոլին», որը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 51-րդ րոպեին պարագվայցի պաշտպան Օմար Ալդերետեն։ 83-րդ րոպեին 11 մետրանոցից հավասարությունը վերականգնեց իսպանացի հարձակվող Ռաուլ դե Թոմասը։

Վերջնամասը «Վալենսիան» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով, եւ բարսելոնյան թիմը կարողացավ օգտագործել թվային առավելությունը։ 88-րդ րոպեին հյուրերի հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Խավյեր Պուադոն։

«Վալենսիան» 28 միավորով 8-րդն է, «Էսպանյոլն» ունի 26 միավոր եւ 9-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Վալենսիա» - «Էսպանյոլ»՝ 1։2 (տեսանյութ)

Օմար Ալդերետե, 51 - Ռաուլ դե Թոմաս, 83, 11մ, Խավյեր Պուադո, 88

Հեռացում՝ Ուգո Դուրո («Վալենսիա»), 82, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում