17:06  ,  31 դեկտեմբերի, 2021

Լեւոն Արոնյանի ամանորյա շնորհավորանքը. Փակիր աչքերդ Պոնչիկի նման եւ բաց թող բոլոր բացասական մտքերը

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է Ամանոր։

«Երջանիկ Նոր տարի եւ Սուրբ ծնունդ եմ մաղթում։ Քաոտիկ տարի էր։ Անհամբեր սպասում եմ 2022-ին։ Բոլորին մաղթում եմ մեծ առողջություն եւ հաջողություն, մաղթում ուրախ եւ բարեկեցիկ տարի։

Հ.Գ. Փակիր աչքերդ Պոնչիկի նման եւ բաց թող բոլոր բացասական մտքերդ եւ գերբնական ուժերը կբերեն խաղաղություն եւ հանգստություն քո մտքին եւ հոգուն»,- գրել է Լեւոն Արոնյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս