12:10  ,  30 դեկտեմբերի, 2021

Կասպարովը՝ 17-ամյա Աբդուսատորովի տիտղոսի մասին․ Անհավանական արդյունք

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն արձագանքել է արագ շախմատի աշխարհի առաջնությունում 17-ամյա ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի հաղթանակին։

«Անհավանական արդյունք։ Հաջորդ սերունդը միշտ սպասվածից ավելի արագ է հասունանում»,- Թվիթերում գրել է Կասպարովը։

Հիշեցնենք, որ Վարշավայում անցկացված առաջնության 13 տուրից հետո Աբդուսատորովը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան վաստակել էին 9,5-ական միավոր։

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Աբդուսատորովն ու Նեպոմնյաշչին թայ-բրեյքի երկու պարտիայում վիճարկել էին տիտղոսը։ Աբդուսատորովը հաղթել էր 1,5։0,5 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում