02:05  ,  30 դեկտեմբերի, 2021

Ֆոդենի գոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բրենթֆորդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 16-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո խփեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Չելսիից», որը 1։1 հաշվով էր ավարտել տնային խաղը «Բրայթոնի» հետ։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 16

«Չելսի» - «Բրայթոն»՝ 1։1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 28 - Դենի Ուելբեք, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով