15:09  ,  29 դեկտեմբերի, 2021

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։

Չեմպիոն դարձան Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ):

82 կգ քաշային կարգի եզրափակիչում Կարապետ Չալյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում