11:38  ,  29 դեկտեմբերի, 2021

Մագնուս Կարլսենը շնորհավորել է Նոդիրբեկ Աբդուսատորովին

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը շնորհավորել է Ուզբեկստանի ներկայացուցիչ, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովին արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ։

«Եթե մի կողմ թողնենք կանոնների վերաբերյալ վիճարկումները, ապա սա բացարձակ անհավանական նվաճում է»,- Թվիթերում գրել է 31-ամյա նորվեգացի գրոսմայստերը։

Հիշեցնենք, որ 13 տուրից հետո Աբդուսատորովը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, Կարլսենն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան վաստակել էին 9,5-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Աբդուսատորովն ու Նեպոմնյաշչին թայ-բրեյքի երկու պարտիայում վիճարկել էին տիտղոսը։ Աբդուսատորովը հաղթել էր 1,5։0,5 հաշվով։

Թայ-բրեյքից առաջ Կարլսենը նորվեգական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում դժգոհել էր թայ-բրեյքի կանոններից։ 10-րդ տուրում Աբդուսատորովը պարտության էր մատնել Կարլսենին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում